Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
