Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությանը ամերիկյան ընկերության հնարավոր մասնակցության մասին տարածված լուրը:

Ինչպես հաղորդում է Report-ը, գերմանական «Berliner Zeitung» հրատարակությանը տված հարցազրույցում նա ասել է, որ դա այն հարցն է, որը Հայաստանը պետք է լուծի։

«Նրանք համագործակցում են ամերիկյան ընկերությունների հետ, թե ոչ, դա իրենց գործն է։ Մինչ այդ, մենք զբաղված ենք մեր սեփականով։

Մենք ընդլայնում ենք տրանսպորտային կապերը և կապեր ենք հաստատում մեր բոլոր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ։ Ընդհանուր առմամբ, նման կապերը օգուտ կբերեն ամբողջ տարածաշրջանին։

Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը», — ընդգծեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Periodista Digital կասկածելի անվամբ կայքը իրականության հետ կապ չունեցող ապատեղեկատվական նյութ էր հրապարակել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

Իրականությունն այն է, որ Հայաստանը չի ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը:

Այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով որ նման որոշում է կայացվել, քանի որ նկատելի է եղել ինքնիշխանության զիջման վտանգ։

You may also like...