Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու բնական մղումը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Վարդավառի տոնի մասին գրառում է արել՝ շնորհավորելով այն:
«Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը եւ մեզ հետագծում մինչեւ մեր արմատների ամենախորքերը։
Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու եւ հարատեւ պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։
Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր Վարդավառ»,- գրել է նա:
