Գյումրու շատրվանների «երգ»-ն ու վարչապետի արձագանքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Գյումրու շատրվանների «երգ»-ին։
«Вор должен сидеть в тюрьме а не фонтанами баловаться»,- գրել է նա։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ևս արձագանքել է շատրվանների «երգին»՝ նշելով․
«Գյումրիի քաղաքային իշխանությունը «օդից» շատրվան է ստացել և հիմա չգիտի դրա հետ ոնց վարվի ու ժողովրդական «չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ» վիճակում է հայտնվել:
Խորհուրդ կտամ չփորձել այլևս այսօրվա խայտառակությունը` քրեական ենթամշակույթ գովերգող երգով ևս մեկ անգամ շատրվան միացնել: Հայաստանը պետություն է ու դուք ամեն օր պետք է զգաք պետության համը ձեր բերանում»:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ նշել է․
«Գյումրիի երգող շատրվանները կառուցվել են Կառավարության միջոցներով՝ «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում՝ դառնալով Գյումրի զբոսաշրջային կլաստերի առանցքային մասը։
Վարդանիկին ու իր շրջապատին կարծես թե պետք է հիշեցնել, որ իրենք մի ՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ են ապրում, որտեղ քրեական բարքերը քրեորեն պատժելի են»
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Գյումրու նորաբաց շատրվանները «Доля воровская» էին «երգում»։
