ՀՀ-ում բոլոր պացիենտներն անվճար շարունակում են ստանալ հեպատիտ Ց-ի դեմ վերջին սերնդի դեղերը (տեսանյութ)
Բոլոր պացիենտներն ամբողջովին անվճար շարունակում են ստանալ հեպատիտ Ց-ի դեմ վերջին սերնդի դեղերը: Արդյունքը՝ դեպքերի շուրջ 95 տոկոս լավացում:
Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը:
Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը ևս իրականացվում է անվճար՝ Պատվաստումների ազգային օրացույցի շրջանակներում:
Այս համալիր մոտեցման նշանակետն է 2030 թվականին հասնել հիվանդության էլիմինացիայի:
Թե որոնք են այս հիվանդությունների ախտանշանները, կանխարգելման ու բարդությունների կանխման միջոցները:
Առավել մանրամասն՝ նախարարության պատրաստած տեսանյութում:
