Նման առաջարկ չի եղել, եթե լինի էլ՝ հրաժարվելու եմ, քանի որ նախարարի պաշտոնն անհամատեղելի է ավագանու մանդատի հետ․Սարիկ Մինասյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելու մասին առաջարկ չի ստացել:
Այս մասին հայտարարել է Սարիկ Մինասյանը։
«Նախ նման առաջարկ չի եղել, եթե լինի էլ՝ հրաժարվելու եմ, քանի որ նախարարի պաշտոնն անհամատեղելի է ավագանու մանդատի հետ:
Ես մշտապես հայտարարել, հիմա էլ պնդում եմ՝ Գյումրու ավագանու մանդատն ինձ համար առաջնային է և անփոխարինելի:
Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Մինասյանը:
Ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Սարիկ Մինասյանը պետք է նշանակվեր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ ներկայիս նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն:
