Ռուսաստանը և Չինաստանը զորավարժություններ են սկսել Խաղաղ օվկիանոսում
Օգոստոսի 1-5-ը Խաղաղօվկիանոսյան նավատորմում «Ծովային փոխազդեցություն-2025» ռուս-չինական համատեղ ռազմածովային վարժանքներ կանցկացվեն:
«Ավանդական վարժանքները կանցկացվեն Ճապոնական ծովի ջրերում՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի ռազմական նավաստիների փորձի փոխանակման նպատակով։
Վարժանքները կրում են պաշտպանական բնույթ և ուղղված չեն այլ երկրների դեմ»,- նշել է նավատորմի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները կներառեն ափամերձ և ծովային հատվածները։ Վլադիվոստոկում կտեղակայվի հրամանատարական շտաբ, որտեղ կողմերը կպլանավորեն և քարտեզների վրա կկիրառեն ծովում համատեղ գործողությունների կազմակերպումը։
