Ռուսաստանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում բանակցություններ կվարեն. օրը հայտնի է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին հուլիսի 31-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի արդիական հարցեր, միջազգային և տարածաշրջանային խնդիրներ»,- ասել է նա։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Սիրիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մտադիր է հուլիսի 31-ին մեկնել Ռուսաստան։

You may also like...