Տեղաշարժի անհրաժեշտություն չկա. Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է մնալ ապաստարաններում

Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Այդ մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։
«Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:
Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

You may also like...