Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարվել է պաշտպանների վերաքննիչ բողոքները և վերացրել Արմեն Աշոտյանի տնային կալանքը:

Այս մասին հայտնել է փաստաբանը:

Աշոտյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:

Ըստ իրավապահների՝ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը:

Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

You may also like...