Հայաստանը հետամուտ է համապարփակ բարեփոխումների իրականացմանը. նախագահը՝ «Save Armenia»-ի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են միմյանց ճանաչելու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերն ու փոխադարձ ըմբռնումն առավել ամրապնդելու համար։

64720_b.jpg (1.65 MB)

Զրուցակիցներին ներկայացնելով Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում վերջին տարիներին իրականացված ժողովրդավարական բարեփոխումները՝ Հանրապետության նախագահը շեշտել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Նախագահ Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանը հետևողականորեն հետամուտ է համապարփակ բարեփոխումների իրականացմանը՝ նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական հաստատությունները, խթանել տնտեսության աճը և կյանքի կոչել նորարարական գաղափարներ։

64718_b.jpg (1.56 MB)

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկկողմ կապերն ունեն հստակ և դրական զարգացում, և ընդգծել է վստահությունն առ այն, որ այդ միտումը կլինի շարունակական։

You may also like...