Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց վիճակով ու անհանգստացնող խնդիրներով: ԱՅդ մասին հայտնում են ԼՂ նախագահի աշխատակազմից։
«Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների հետագա բուժումը կազմակերպել ՀՀ բուժհաստատություններում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

You may also like...