Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ը
Արմեն Աշոտյանին այցելել են Պրոբացիայի ծառայության աշխատակիցները՝ տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար:
Այս մասին հայտնել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ըստ դատարանի որոշման՝ Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ը:
«Շաբաթական 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն՝ գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ՝ պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը:
Այսինքն՝ վերաքննիչ դատարանը սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ»,- նշել է Աթանեսյանը։
Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:
