Boeing-ի աշխատողների գործադուլը կարող է հետաձգել F-47 կործանիչի արտադրությունը. Euronews

Միսսուրիի և Իլինոյսի նահանգների՝ կործանիչներ արտադրող գործարաններում Boeing ընկերության աշխատողները երկուշաբթի գործադուլ են սկսել՝ քվեարկելով վերանայված քառամյա աշխատանքային պայմանագրից հրաժարվելու օգտին, կիրակի հայտնել է Մեքենավարների և օդատիեզերական արդյունաբերության աշխատողների միջազգային ասոցիացիան՝ հաղորդում է Euronews-ը:

Boeing ընկերության 3 հազար աշխատողի գործադուլը կարող է հետաձգել նոր սերնդի F-47 կործանիչի թողարկումը, որն ապագայում պետք է ապահովի ԱՄՆ-ի գերազանցությունը երկնքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է աջակցում նախագծին՝ այն անվանելով «երբևէ ստեղծված ամենաառաջադեմ, ամենահզոր և ամենամահաբեր ինքնաթիռը»։

Ամերիկյան որոշ պարբերականներ ենթադրել են, որ կործանիչը ստացել է F-47 անվանումը, քանի որ Թրամփը Միացյալ Նահանգների 47-րդ նախագահն է։

You may also like...