Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 1,000 հայկական բեռնատար է հերթագրվել
Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 1,000 հայկական բեռնատար է հերթագրվել։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2,889 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1,082-ը հայկական են։
Խցանումների պատճառը Ռուսաստանից եկող քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով:
Սահմանը հատելու գործընթացը երբեմն մինչև 15 ժամ է տևում։
