Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել. 6 վիրավորից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են

ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը տեղի ուժերով մարվել է:

Այդ մասին 1lurer.am-ին ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով Երևանում ժամը 14:00-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի մանրամասները:

ՆԳՆ խոսնակը նաև հայտնեց, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ 6 անձ է հոսպիտալացվել:

Այրվածքաբանության ազգային կենտրոնից 1lurer.am-ին տեղեկացրին, որ 6 վիրավորից 3-ը անչափահաս են: Վիրավորներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 1-ը՝ հիվանդասենյակում. այս պահին վիրակապման գործընթաց է տեղի ունենում:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 5 վիրավորից 3-ը երեխա են:

You may also like...