Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի իր գործընկերոջ հետ Ալյասկայում։«Շատ սպասված հանդիպումը իմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահիս, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կկայանա հաջորդ ուրբաթ՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին՝ Ալյասկայի հզոր նահանգում։ Մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։
Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար», — գրել է Թրամփը Truth Social հարթակում։
