Հիանալի է, երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին. Իտալիայի փոխվարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին
Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։
«Գրեթե 40 տարվա զինված հակամարտությունից հետո, ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան։
Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ հիանալի նորություն է։
Թող այս քայլը նաև լավ նախանշան լինի աշխարհի այլ պատերազմական գոտիների համար, հատկապես օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփի և Պուտինի միջև կայանալիք հանդիպման նախօրեին։
Այսօր, ավելի քան երբևէ, բոլորի հանձնառությունը պետք է լինի մեկ ուղղությամբ՝ խաղաղություն»,-ասված է Իտալիայի փոխվարչապետի հայտարարության մեջ։
