Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է խմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարել թեժ գիծ
Հաշվի առնելով վերջին շրջանում խմելու ջրի որակի վերաբերյալ բնակչության կողմից ահազանգերի աճող քանակը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առաջարկում է խմելու ջրի որակի անվտանգության հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի թեժ գիծ ծառայության 81 07 հեռախոսահամարով կամ դիմում-բողոք ներկայացնել:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Տեսչական մարմինը:
