Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին․ Կավելաշվիլի
Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին։
Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին՝ Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Թբիլիսին միշտ պատրաստ է իր ներդրումն ունենալ, նպաստել տարածաշրջանում խաղաղ և կառուցողական համագործակցությանը։
Վրաստանը ողջունում է Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,-նշել է նա։
