Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի շրջանակից դուրս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում:
Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ նրանց, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է որոշակի դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագիր կնքվի, սակայն որոշակի պայմաններով:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է աղբյուրներից մեկը, ամերիկացի նախագահը չի մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել անվտանգության երաշխիքներ ասելով:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել էր, որ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Վաշինգտոնի մտադրության մասին՝ նպաստելու Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն, որոնք մշակվել են «կամավորների կոալիցիայի» կողմից:
Նրա խոսքով՝ Թրամփը նաև ասել է, որ «տարածքային հարցերի շուրջ բանակցությունները կանցկացվեն միայն Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ»՝ Ալյասկայում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո կայացած հանդիպման ժամանակ:
