Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն. Կոշտա

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն ինչպես երկու երկրի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

Նա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցները որակել է դրական՝ հավելելով, որ Եվրամիությունը շարունակում է լիովին հանձնառու մնալ համաձայնագրի իրականացմանն աջակցելուն և տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը՝ օգնելով համայնքներին հաղթահարելու տարիներ տևած հակամարտությունը և շարժվելու դեպի երկարատև խաղաղություն, կայունություն և բարգավաճում։

You may also like...