Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան- Գերմանիա համագործակցության օրակարգային հարցերին:
