Ուկրաինան բարձր է գնահատում ՀՀ դիրքորոշումը մեր տարածքային ամբողջականության վերաբերյալ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքների և ուկրաինացի ժողովրդին ուղղված բարի խոսքերի համար։
«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության և մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության համար»,- իր էջում գրել է Զեելենսկին։
Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել էր Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
