Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 2 դեպք
Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված՝ կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են, որ չնայած սրան՝ Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է։ 2025թ․-ին՝ մինչ այս պահը, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք։
ՀԻՇԵՑՈՒՄ
- Մոծակներով փոխանցվող հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է.
- կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս,
- օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր,
- օգտագործել հակամիջատային ցանցեր:
