ԿԳՄՍ նախարարը զգուշացրեց՝ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն անողին կարող է սպառնալ ընդհուպ աշխատանքից ազատում

Ուսումնական հաստատություններում քաղաքական և կրոնական գործունեությունն արգելված է: Մենք խստացրել ու հստակեցրել ենք այդ պահանջները (տնօրենի զսպվածության պահանջով նաև), և դա մեզ համար շատ կարևոր է:

Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հաշվի առնելով, որ մեզ առաջիկայում սպասում են ընտրություններ, այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ հստակ հայտարարել, որ կրթական ոլորտի մարդիկ կրթական հաստատություններում զբաղվեն կրթական գործընթացով:

Ցանկացած բան, որ խաթարելու է այս տրամաբանությունը, ստանալու է շատ խիստ հակազդեցություն՝ ընդհուպ այդ մարդկանց ազատում»,- ասաց նա:

You may also like...