Այս կարևոր առաքելությունը կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ. Արսեն Թորոսյան
Ինչպես հայտնի է Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր նշանակմանը՝ գրելով.
«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես հավանաբար տեղյակ եք, դադարեցրել եմ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններս և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Վստահ եմ, որ մենք կունենանք համագործակցության բազմաթիվ նոր հնարավորություններ։
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար, որը ես կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ»։
Ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։
Օգոստոսի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն էր ստորագրել Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
