Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներին՝ հիմնադրամի տրանսպորտի և կապի հարցերով ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։

Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։

Այս մասին հայտնել է դեպարտամենտը՝ հիշեցնելով, որ նշված ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Արկադի Չերչինյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ սերտ գործակցությունը նպաստում է ծրագրի արդյունավետ իրականացմանը։

539427443_1170344615127756_1713007708806601342_n.jpg (452 KB)

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամները ներկայացրել են այս շաբաթ շինհրապարակ կատարած իրենց այցելության մանրամասները` նշելով, որ շինտեղամասերում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Մասնավորապես, ծրագրի շրջանակներում աշխատում է մոտ 640 մարդ, ներգրավված է 230 միավոր շինտեխնիկա։

537638452_1170344525127765_393290002939263649_n.jpg (524 KB)

Կողմերն անդրադարձել են նաև Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթին։

Նշվել է, որ հունիսի 22-ին բացվել են մրցութային հայտերը, ներկայացված փաստաթղթերն այժմ գնահատման փուլում են։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը նույնպես ֆինանսավորվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։

You may also like...