Գորիս-Ստեփանակերտ մայրուղով ռուս խաղաղապահները ԼՂ են հասցրել մոտ 150 տոննա հումանիտար բեռ, ԿԽՄԿ-ն՝ 65 տոննա ալյուր
Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, ԼՂ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ): Այդ մասին հայտնում են ԼՂ տեղեկատվական շտաբից։«Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:
