ԱՄՆ-ի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. զոհեր և տասնյակ վիրավորներ կան
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնել են միջազգային լրատվամիջոցները, կրակոցների հետևանքով, նախնական տեղեկություններով երկու մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:
Քաղաքային իշխանությունները տեղեկացրել են, որ կրակողը չեզոքացվել է և հանրության համար սպառնալիք չկա։
