Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող վարկանիշային ԱԱ-ում՝ 97 կգ քաշայինների եզրափակչում հավասար պայմաններում վերջին վայրկյաններին զիջելով Կուբան ներկայացնող Գաբրիել Կինդելանին (3:3)։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ալեքսանյանը դեռ երեկ ապահովել էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիրը՝ 4 տպավորիչ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 0:7 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին Օլիմպիական խաղերի ուղեգրի համար գոտեմարտում:
Աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն էլ Բելգրադում ևս կպայքարի բրոնզե մեդալի, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ուղեգրի համար։

You may also like...