Պայմանագրին կհետևի Հայաստան-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակումը. Արարատ Միրզոյան

Թուրքիան ասել է՝ պատրաստ է բացել սահմանները, բայց Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումից հետո։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հիմա խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, և իմ տրամաբանությունը հուշում է, որ պայմանագրին կհետևի ՀՀ-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Թուրքիայի շահն էլ է՝ օր առաջ ապաշրջափակել ենթակառուցվածքները։ Մենք ներկայում Թուրքիայի հետ բավականին դինամիկ երկխոսություն ունենք»,- ասել է նախարար Միրզոյանը։

You may also like...