Ռուսական ուժերի հարձակման հետևանքով Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանության շենքը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է Կիևում ռուսական ուժերի հարձակման հետևանքով դեսպանության շենքի վնասման մասին:

«Օգոստոսի 28-ին՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ենթարկվել է հրթիռների և անօդաչուների հարձակումների:

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության մոտ հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով շենքին վնաս է հասցվել»,- հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի պատուհանները, ճաքեր են առաջացել հյուպատոսական բաժնի շենքի տանիքում:

Գերատեսչության տվյալով՝ դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։

You may also like...