Մարդկությունը կրկին կանգնած է խաղաղության և պատերազմի ընտրության առաջ. Պեկինում մեկնարկել է Հաղթանակի շքերթը

Այսօր մարդկությունը կրկին կանգնած է խաղաղության և պատերազմի, երկխոսության և հակամարտության միջև ընտրության առաջ:

Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների բացման ժամանակ:

2039244750_0_194_2952_1855_1920x0_80_0_0_6079d1fe91df68f8d079bfabf51a800f.jpg (236 KB)

«Այսօր ամբողջ աշխարհը պետք է ընտրություն կատարի այնպիսի հակասությունների առջև, ինչպիսիք են խաղաղությունն ու պատերազմը, երկխոսությունը կամ հակամարտությունը:

Աշխարհի երկրները կարող են ապահովել ընդհանուր անվտանգություն և կանխել պատմական ողբերգությունների կրկնությունը՝ միմյանց աջակցելով և միմյանց հետ հավասարի պես վերաբերվելով: Պատմությունը մեզ հիշեցնում է, որ համայն մարդկության ճակատագրերը սերտորեն կապված են:

photo_2025-09-03_08-14-40.jpg (259 KB)

Միայն միմյանց հավասար վերաբերվելով, ներդաշնակ ապրելով և միմյանց աջակցելով ու օգնելով, բոլոր երկրներն ու ժողովուրդները կկարողանան ապահովել ընդհանուր անվտանգություն, վերացնել պատերազմների արմատական պատճառները և կանխել պատմական ողբերգությունների կրկնությունը»,- ասել է նախագահը շքերթը ընդունելիս։

Երկրի գլխավոր հրապարակում լայնածավալ տոնակատարությունները սկսվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահ Սի Ծինփինի ելույթով, որին հաջորդել է ռազմական շքերթը․ դրան մասնակցել են հազարավոր զինվորականներ, ավելի քան 100 ինքնաթիռ և երկրի զինված ուժերի հարյուրավոր ցամաքային տեխնիկա։

You may also like...