Մեկնարկել է ամենամյա միջազգային «Արբիտրաժային շաբաթ» միջոցառումը

Այսօր Հայաստանում մեկնարկել է երրորդ ամենամյա միջազգային «Արբիտրաժային շաբաթ» միջոցառումը։ Այդ մասին տեսանյութին կից գրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«ՀՀ Կառավարությունը մեծ կարևորություն է տալիս վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացմանը։

Ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներից շատ արբիտրներ և հաշտարարներ եկել են Հայաստան` մասնակցելու այս միջոցառմանը և կիսվելու իրենց փորձով»,- նշված է գրառման մեջ։

You may also like...