ՀՀ-ում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի, օրենքի առաջ բոլորը հավասար են. Մկրտչյանը՝ եղբորն առնչվող միջադեպի մասին
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել է եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալման լուրը։
«Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, վստահաբար պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ:
Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չեն կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ, հետևաբար հետևեք իրավական գործընթացներին, ես էլ ձեզ նման հետևելու եմ»,- ասել է նա:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանել էին դեսպանի եղբոր առնչությամբ միջադեպը:
Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։
