Ռուսաստանի պայքարին աջակցությունը համարում ենք մեր պարտականությունը մեր եղբայրների առաջ. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեան լիովին կաջակցի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգային շահերի համար Ռուսաստանի պայքարին՝ հայտարարել է Կիմ Չեն Ընը։

«Դա համարում ենք մեր պարտականությունը մեր եղբայրների առաջ։ Հավատարիմ կմնանք Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի ոգուն»,- նշել է Հյուսիսային Կորեայի ղեկավարը։

Օրերս Պեկինում Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը հանդիպում են ունեցել: Ռուսաստանի նախագահը գոհունակություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում ձեռք են բերել առանձնահատուկ բարեկամական և դաշնակցային բնույթ։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմին՝ Կուրսկում ուկրաինական ուժերի դեմ կռվելու նպատակով հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու համար: Կիմ Չեն Ընն էլ հայտարարել է՝ «եթե Փհենյանն էլի ինչ-որ բանով կարող է օգնել Ռուսաստանին, ապա անպայման կանի դա»։

You may also like...