Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլում տեղի ունեցած ցույցերը

Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Ստամբուլում տեղի ունեցած ցույցերը, որոնց ընթացքում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցների և ոստիկանների միջև բախումներ էին եղել:

Ցուցարարները բողոքել են, որ 2023 թվականին ընդդիմադիր կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի համագումարի արդյունքները չեղարկվել են, իսկ ստամբուլյան գրասենյակի ղեկավար անդամները հեռացվել են պաշտոնից:

Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ ցույցերի ընթացքում երկրում սոցիալական ցանցերին հասանելիությունը սահմանափակվել է:

Ռեջեփ Էրդողանը հայտարարել է՝ «թույլ չեն տա, որ Թուրքիայի փողոցներում անկարգություններ առաջանան և խաթարեն ժողովրդի անդորրը»։

You may also like...