Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին և շնորհակալություն հայտնել նշանակալի գործունեության համար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։

Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության խորացման»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան նոր վարչապետ ունի: Մակրոնն այդ պաշտոնում սեպտեմբերի 9-ին նշանակել էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուին:

You may also like...