ԵՀ-ը կդադարեցնի Իսրայելին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ Գազայում գործողությունների պատճառով. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովը ցանկանում է դադարեցնել ֆինանսական աջակցությունն Իսրայելին ու սառեցնել նրան ուղղված բոլոր վճարումները:

Այդ մասին հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է Եվրախորհրդարանի անդամներին՝ «Եվրամիությունում գործերի վիճակի մասին» ելույթի ժամանակ:

Նա հայտարարել է նաև, որ ծրագրել է անդամ պետություններին ներկայացնել Իսրայելի ծայրահեղական նախարարների և ագրեսիվ վերաբնակիչների դեմ պատժամիջոցների առաջարկներ:

Ինչպես նաև խորհուրդ տալ կասեցնել գործընկերության համաձայնագրի շրջանակում կնքված առևտրային համաձայնագրերը։

Ֆոն դեր Լայենը դատապարտել է Գազայում «արհեստական սովը» և Իսրայելի «ակնհայտ փորձը»՝ խափանելու «երկու պետության մասին որոշումը»:

Սակայն նա նաև «ցավոտ» է անվանել Եվրոպայի անկարողությունը Գազայում Իսրայելի գործողություններին արձագանքելու հարցում:

You may also like...