Ուկրաինան հարվածել է ՌԴ սևծովյան նավատորմի՝ 60 մլն դոլար արժողությամբ բազմաֆունկցիոնալ նավին

Սեպտեմբերի 10-ին Սև ծովում ուկրաինացի հետախուզության աշխատակիցները հայտնաբերել և հաջողությամբ հարձակվել են Ռուսաստանի թանկարժեք ռազմական թիրախի՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի MPSV07 բազմաֆունկցիոնալ նավային նախագծի նավի վրա։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը:

«Ռուսները նշված նավը շահագործման են հանձնել 2015 թվականին։ Դրա արժեքը կազմում է մոտ 60 միլիոն դոլար։

Ընդհանուր առմամբ, ՌԴ-ն ունի նման չորս  նավ», — հայտարարել է գլխավոր հետախուզական վարչությունը։

MPSV07 նավը հագեցած է սուզման համակարգերով, հեռակառավարվող մեքենաներով, կողային սկանավորման սոնարով և էլեկտրոնային պատերազմի սարքավորումներով։ Այն կարող է օգտագործվել հատակի հետազոտման համար։ Նավի հզորությունը մոտ 4 ՄՎտ է։

You may also like...