Հայերն ու ադրբեջանցիները իրար հետ առևտուր են անելու, հայերը էժան բենզին են առնելու․ էդպես ձեռնտու է. Սիմոնյան
«Այնպես չէ, որ հայերի մեծամասնությունը ցանկանում է ադրբեջանցի սահմանապահի դեմք տեսնել, և դա վատ է, որովհետև մենք հարևաններ ենք, և ժամանակի ընթացքում դա էլ է դուրս գալու:
Նույն հայերը և ադրբեջանցիները Մոսկվայում միասին բիզնես են անում, ընկերություն են անում և իրար ծնունդների են գնում, նույնը՝ այլ երկրներում»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այո՛, այդ լարվածությունը կա, վերքերը թարմ են թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից: Բա մենք մարդ չե՞նք սպանել, մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից»,- հարց է ուղղել Սիմոնյանը:
Նա նշել է, որ կարծում է՝ այդ զգայունությունը երկու կողմից էլ կա, բայց իրենց համար առաջնային և կարևոր է կոմունիկացիաների՝ հնարավորինս արագ բացումը: Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ էմոցիոնալ հարցը շատ կարճ ժամանակահատվածում լուծվելու է:
Նա ընդգծել է, որ, օրինակ, բենզինը հայերը գնալու են ավելի էժան առնեն, որովհետև այդպես ձեռնտու է:
