Բեռլինում հանդիպել են ԱԽ քարտուղարն ու Դաշնային հետախուզական ծառայության փոխնախագահը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում աշխատանքային ճաշ է ունեցել Դաշնային հետախուզական ծառայության փոխնախագահ Դագ Բեհրի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
