Ադրբեջանում ծնողները բողոքի ալիք են բարձրացրել՝ զինվորներին այցելությունների սահմանափակման որոշման պատճառով

Ադրբեջանում ծնողները բողոքի ալիք են բարձրացրել՝ զինվորներին այցելությունների սահմանափակման որոշման պատճառով:

Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է զինվորների հարազատների՝ զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին։

Որոշման նպատակն, ըստ գերատեսչության, շնչառական հիվանդությունների տարածման կանխարգելումն է։

Սակայն այդ որոշումը հարուցել է ծնողների և հարազատների դժգոհությունը։

Որոշ ծնողներ փորձել են անգամ անցնել զորամասի դարպասները՝ պահանջելով հնարավորություն ստանալ տեսակցելու իրենց որդիներին։

You may also like...