Օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխեց ՀՀ անվտանգային միջավայրը. ԱԽ քարտուղար

Անվտանգության այն համակարգը, որի վրա մենք մեծ հույս էինք դրել առնվազն մինչև 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած ժամանակահատվածում, կենսունակություն ցույց չի տվել, և մեզ այլընտրանքային գաղափարախոսություն էր անհրաժեշտ կամ անվտանգության նոր ճարտարապետության մասին մտածողություն, և որոնումների ճանապարհ անցնելու անհրաժեշտություն էր առաջացել:

Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Այս համատեքստում ըստ նրա՝ օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխել է ՀՀ անվտանգային միջավայրը, և այժմ ռազմավարությունը թղթին հանձնելու և ժամանակին շունչ տալու խնդիր է առաջացել:

«2021-ի ընտրություններից հետո որոշում կայացրինք, որ պետք է հնարավորինս արագ ունենալ նոր ազգային անվտանգության ռազմավարություն, բայց մեր շուրջ միջավայրն այնքան արագ էր փոխվում, որ մենք անընդհատ հետաձգում էինք ռազմավարություն ունենալը:

2025 թվականի սկզբներին մեր շուրջ միջավայրը շարունակվում էր փոխվել, բայց մեր քաղաքականությունում հստակություն էր մտել, և մենք որոշեցինք ռազմավարություն ունենալ. երբ հասանք տեքստը վերջնականացնելուն, տեղի ունեցավ օգոստոսի 8-ը, որն ամբողջությամբ փոխեց մեր միջավայրը:

Իհարկե, խաղաղության օրակարգ ենք ունեցել, բայց քաղաքականությունների մասով առնվազն նոր միջավայրին ադապտացված քաղաքականություններ պետք է ընդունենք, և դա նաև հարց է առաջացնում, և ընդհանրապես ռազմավարություն ունենալու հարցն է սեղանին դրվում»,- նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցը առաջիկայում պետք է քննարկվի:

You may also like...