Ֆերմերները գոհ են տեմպերից և գներից. Պապոյանն Արմավիրում հետևել է խաղողի բերքահավաքի ընթացքին և մթերմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի բերքահավաքի ընթացքին և մթերման գործընթացին հետևելու նպատակով։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։

550031041_1222807963221918_7510957057249724384_n.jpg (82 KB)548751568_1222807996555248_169516064796175207_n.jpg (119 KB)550120748_1222808033221911_5247449647527823818_n.jpg (138 KB)

Ինչպես նշել են նախարարությունից, նախարարի առաջին կանգառը եղել է Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի խաղողի այգում, որտեղ ընթացքի մեջ է խաղողի բերքահավաքը։ Այգին հիմնվել է կառավարության աջակցության ծրագրով 0 տոկոս վարկով։

Ընդհանուր տարածքը 20 հեկտար է․ օրական բերքը կազմում է 20-25 տոննա։ Այգում ներդրված է կաթիլային ոռոգման համակարգ։

547857781_1222808069888574_6100528560776122436_n.jpg (130 KB)549700865_1222808159888565_2840403738982414576_n.jpg (103 KB)

Այցի հաջորդ կանգառը եղել է Լուկաշին բնակավայրում, որտեղ գործում է «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ի մթերման կետը։ Ընկերությունում խաղողի մթերումը սկսվել է սեպտեմբերի 2-ից, և արդեն մթերվել է շուրջ 1200 տոննա խաղող։ Ընկերությունը պատրաստ է շարունակել մթերումը՝ առաջարկի ողջ ծավալով։ Այստեղ խաղողը մթերվում է 150 դրամով։

547949227_1222808303221884_6325268127445308217_n.jpg (114 KB)

Այնուհետև նախարարն Արմավիր գյուղում այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ։

Ընկերության տնօրեն Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ արդեն մթերել են մոտ 1000 տոննա խաղող։ Մթերման գինը կազմում է 150 դրամ, և ընկերությունը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակության խաղող։

Ընկերությունում նախարարը հետևել է նաև պահածոների արտադրության ընթացքին։ Գործարանում արտադրվում է պահածոների մոտ 80 տեսակ, որը մասամբ իրացվում է տեղական շուկայում, մի մասն էլ արտահանվում է, այդ թվում՝ դեպի ԱՄՆ։

549066643_1222808359888545_1237145263641702378_n.jpg (93 KB)

Այցի ընթացքում նախարարը Էջմիածին քաղաքում հետևել է «Ոստան գինու գործարան» ՍՊԸ-ում խաղողի մթերման գործընթացին, որտեղ գործընթացն ավելի վաղ է մեկնարկել, և արդեն իսկ մթերվել է 3500 տոննա խաղող, որից մոտ 2000 տոննան՝ Արմավիրում։

548621698_1222808399888541_5647704153193722934_n.jpg (81 KB)548338067_1222808549888526_4763695491962251379_n.jpg (105 KB)

Ամփոփելով այցի արդյունքները՝ Գևորգ Պապոյանն արձանագրել է, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, խաղողի մթերման խնդիր չի առաջանա, ֆերմերներն էլ գոհ են մթերման ընթացքից և գներից։

548216138_1222808633221851_6092692142885786481_n.jpg (170 KB)547662616_1222808759888505_5432660134146605467_n.jpg (154 KB)

Ընդհանուր առմամբ Արմավիրի մարզում 2024 թվականին մթերվել է մոտ 73 հազար տոննա տեխնիկական տեսակի խաղող։

Այս տարի մարզում կանխատեսվում է շուրջ 80-85 հազար տոննա խաղողի տեխնիկական սորտերի մթերում։

You may also like...