Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի և Ադրբեջանի բարեկամությունը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել է Truth Social սոցիալական հարթակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` նախօրեին արված գրառմանը։
«Շնորհակալ եմ, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր Truth Social էջում գրված բարի խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը խթանելու և վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովն անցկացնելու գործում։
Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։
Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը»,- գրել է Ալիևն X սոցիալական ցանցի իր էջում։
