Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի կիրճ, որտեղ ներկայացվել է 3480 քմ տարածքի վրա հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագիծը:

Այն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը:

942.jpg (1.48 MB)

Նախատեսվում է, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը նշել է, որ նախագիծն արդեն պատրաստ է:

943.jpg (708 KB)

Ըստ նախագծի, կվերակառուցվեն նաև հենապատերը, կբարեկարգվեն գետի վրայի երկու ջրվեժները, կկառուցվի դիմացի մայթ տանող կամրջակ: Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի էկոլոգիական վիճակի վերականգնմանը:

944.jpg (1.31 MB)

Նախագծի նպատակն է՝ հիմնվելով Հրազդանի կիրճի բազմաշերտ ժառանգության վրա, ապահովել ժամանակակից ու կայուն զարգացում:

945.jpg (1.04 MB)

Հաջորդիվ վարչապետն այցելել է Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակ՝ («Բիձու գյոլ»), որտեղ ծանոթացել է իրականացված վերականգնման աշխատանքներին: վերականգնվել է լողավազանը, կառուցվել է նոր հանդերձարան, վերանորոգվել մարզահրապարակի մարզասարքերը:

947.jpg (1.01 MB)

Այստեղ մարզվողները շնորհակալություն են հայտնել ստեղծված պայմանների համար և նշել, որ մարզահրապարակ հաճախողների թիվը վերջին շրջանում կտրուկ ավելացել է:

948.jpg (974 KB)949.jpg (1.42 MB)950.jpg (1.06 MB)951.jpg (1.14 MB)

You may also like...