Թբիլիսին ռազմավարական գործընկերություն ունի 3 հարևանի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ․ Բոճորիշվիլի

«Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար գերակա խնդիր են»:

Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին վրացական Առաջին ալիքի եթերում։

«Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Երեք երկրների հետ հարաբերություններն էլ մեզ համար շատ արժեքավոր են։

Հիշում եք, որ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսին էր այն վայրը, որտեղ տեղի ունեցավ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին հանդիպումը, որը բավականին արդյունավետ էր:

Վստահ եմ, որ այս ձևաչափով, և ոչ միայն, մեր հարաբերությունները կզարգանան։

Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի տարածաշրջանի համար կարևոր հարցերը, տարածաշրջանի անվտանգության համար կարևոր հարցերը քննարկվեն մեր կողմից, և մենք մասնակից լինենք այս գործընթացին»,- ասել է նա։

Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ մի շարք այցելություններ են տեղի ունեցել Թուրքիա, Անկարայի հետ հարաբերությունները նույնպես շատ կարևոր են Թբիլիսիի համար, քանի որ Թուրքիան տարածաշրջանում կարևոր խաղացող և կարևոր գործընկեր է։

You may also like...