Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության պարտադիր նախադրյալներից է. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է սեպտեմբերի 12-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:

Ռուսական կողմը մշտապես հանդես է գալիս երկու հարևան պետությունների շուտափույթ հաշտեցման օգտին՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան: Նրա խոսքով՝ Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորումը Մոսկվան դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման և զարգացման ապահովման պարտադիր նախադրյալներից մեկը:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ պատրաստ են հետագայում աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում։

You may also like...